Home

Հոդվածներ

ՀՏՀ (Հաճախակի Տրվող Հարցեր)

Կա արդյո՞ք Հայաստանում հոդված, որը նախատեսված է կենդանիների պաշտպանության համար:

Այո, իհարկե:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է.

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների համար' նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

 

Ձե՞ր կենդանիները առողջ են: Թե՞ "որդեգրվում" են նաև հիվանդ կենդանիներ:

Այո, իհարկե:

Յուրաքանչյուր կենդանին, նախքան "որդեգրումը", ՊԱՐՏԱԴԻՐ կերպով հետազոտվում է բարձրակարգ կենդանաբույժների կողմից:

Կենդանին ենթակա չէ "որդեգրմանը", եթե նրա մոտ հայտնաբերվել է որևիցէ մի հիվանդություն:

Նա կհանձնվի "որդեգրման" ՄԻԱՅՆ լիարժեք բուժումից հետո:

 

Բարև Ձեզ: Մենք ընտանիքով մի քանի օր պետք է բացակայենք քաղաքից: Կարո՞ղ եք արդյոք ժամանակավորապես զբաղվել մեր շան խնամակալությամբ : Եվ ապահովո՞ւմ եք արդյոք նրա տեղափոխումը:

Այո, իհարկե:
Մենք համագործակցում ենք տանը ժամանակավոր շուն կամ կատու պահող անհատների հետ, ովքեր մեր միջնորդության դեպքում տրամադրում են որոշակի զեղչեր:
Օրավարձը կազմում է միջինը 2000-3000
դրամ, որն իր մեջ ներառում է թե՛ կերը, թե՛ զբոսանքը:
Տեղափոխման հարցը, սակայն, մեր կազմակերպության կողմից դեռևս չի ապահովվում:

Բարի Գալուստ

Go to top