Home

Հոդվածներ

Բժշկի խորհուրդներ

Ինչպես սովորեցնել շանը չաղտոտել բնակարանում

Եթե ցանկանում եք շան մեջ մաքրասիրություն սերմանել, ապա պետք է հետևեք երկու պայմանի. Դրանք են' նախ պետք է' հասկացնել շանը, թե որտեղ նա պետք է անի իր գործերը, և այնուհետև հասկացնել նրան, որ նա ճիշտ ժամանակին կհայտնվի այդ վայրում:

Այն տարիքը, որում շունը կսովորի պարկեշտության կանոններին կախված է ինչպես ֆիզիոլոգիական, անատոմիական առանձնահատկություններից և սովորելու ունակությունից, այնպես էլ տիրոջ ճիշտ վարվելաձևից: Առկա առանձնահատկություններից կախված, շունը կարող' սովորել պահպանել մաքրությունը բնակարանում 6 ամսից 1 և կես տարեկան ընկած ժամանակահատվածում:

Քոթոթն հնարավորություն չունի երկար դիմանալ, դա կարելի է ասել նույնիսկ արգելված է նրան: Միզապարկն դատարկելու կամ աղիքներն մաքրելու ցանկությունը արագորեն դառնում է դաժան իրականություն, որն ամենից վեր է դասվում մինչ բավարարման պահը: Այդ պատճառով քոթոթին պատժելն անիմաստ է: Եթե հնարավորություն ունեք ավելի հաճախ տարեք նրան դուրս: Որպես կանոն քոթոթը հոգում է իր կարիքները կամ քնից կամ էլ կերակրելուց հետո: Այն պահին, երբ նկատում եք, որ քոթոթը թողեց իր բոլոր զբաղմունքները, սկսեց հոտոտել գետինը, կամ էլ պտտվել առանցքի շուրջ, անմիջապես վերցրեք նրան և տարեք դուրս: Փորձեք նրան սովորեցնել գործերը խոտածածկին կատարել: Այդպես ընտելանալով խոտածածկին, հասուն տարիքում շունն իրեն թույլ չի տա իր գործերը կատարել' ասենք ասֆալտի վրա: Ինչքան հաճախ դուք կասեցնեք նրա փորձերը տունն աղտոտելու, այդքան ավելի շուտ նա կհարմարվի դրսում գործերն անելու մտքին: Փոքրամարմին շների տերերը նախընտրում են, որ իրենց շունիկներն գործերը կատարեն պադոնի վրա: Այդ պադոնը պետք ունենա ցածր եզրագծեր ր լինի բավականին լայն: Գերմանացի շնաբանները խորհուրդ են տալիս պադոնի հատակը ծածկել փոքրիկ խոտածածկի կտորով, ստեղծելով գրեթե բնական պայմաններ: Եթե դա ժամանակավոր է, կարելի է թղթով կամ կտորով բավարարվել:

Դաստիարակման մեթոդները բարդ չեն: Հենց, որ նկատում եք համապատասխան վարքագիծը գրկեք կամ ոտքով բրդեք նրան համապատասխան վայրը և մի թողեք նրան այդտեղից փախնել, մինչ չավարտի իր գործերը:

Պատրաստ եղեք շան անհնազանդություններին, միշտ չէ որ նա ճիշտ վայրում կանի իր գործերը: Այս ամենը ժամանակատար է:

Կարևոր է նաև նախատանքը կամ խրախուսանքը: Այն դեպքում երբ շունն սխալ վայրում է գործերն կատարում, զայրացեք նրա վրա, թեկուզ թույլ ապտակեք մռթին, իսկ երբ ամենը ճիշտ է անում շոյեք գլուխը, համեղ պատառ տվեք և այլն:

Անիմաստ է շանը նախատել այն քաոսի համար, որ նա արդեն ստեղծել է, այդպես նրան չեք սովորեցնի թե որտեղ է պետք անել գործերը: Այդպես' պետք է հիշել, որ շները խառնաշփոթ ստեղծում են կամ փորացավի կամ էլ ոչ հետևողական տերերի պարագայում: Նման դեպքերում միանշանակ է, որ պետք չէ նրանց նախատել:

Հիանալի կլինի, եթե լսելով նրա ծվծվոցը ճիշտ ժամանակին նրան դուրս տանեք, որպեսզի նա կատարի իր գործերը և հանգստանա: Մի քանի անգամ այդպես անելով, շունն արդեն ինքը ցանկություն կհայտնի դրսում կատարել իր գործերը և ամեն անգամ կարիքը զգալով ձեզ դուրս կկանչի:6-8 ամսական շունիկներին ցանկալի է 3-4 անգամ դուրս տանել, իսկ մի տարեկան շանը կարելի 2-3 անգամ տանել:

Ինչով կերակրել շանը

 

mickeyԱյս բաժնում դուք կգտնեք այն հիմնական տեղեկատվությունը այն մասին , թե ինչպես կերակրել ձեր շանը:
Սնունդի հետ ստացվող էներգիայի անբավարարությունը բերում է կենդանու տկարությանը, իմունիտետի թուլացմանը և այլն: Իսկ ահա էներգիայի ավելցուկային ստացումը հանգեցնում է կենդանու գիրության:
    Ուշադրություն դառձռեք այն հանգամանքին, որ ավելցուկային կերակրումը և դրա հետևանքով առաջացած գիրությունը ևս այնքան վտանգավոր են, ինչպես թերկերակրումը: Գիրությունը՝ վտանգավոր հիվանդություն է, որը իր հերթին, հանգեցնում է այլ վտանգավոր հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային, նյութափոխականության խնդիրների, ինչպես նաև հենաշարժական համակարգի խախտումների առաջ գալուն և այլն: Սա է պատճառը, որ մենք հրավիրում ենք ձեր ուշադրությունը հենց այն հանգամանքին կապված այն բանի հետ , որ շատ սրտացավ մարդիկ, վերցնելով շանը, սկսում են նրան գերկերակրել, չմտածելով այն մասին, որ կարող են դրանով մեծ վնաս հասցնել շան առողջությանը: Սննդի մասնաբաժինը որոշելիս առաջնորդվեք առողջ ուղեղով:

Ինչով կերակրել շանը

    Բնամթերքով կերակրելիս շան կերակրացանկը պետք է պարունակի՝

  • Միս և մսամթերք. Խորհուրդ է տրվում տալ տավարի կամ հավի միս: Դրանք անհրաժեշտ է նախապես տաքացնել, որպեսզի խուսափենք մակաբույծային հիվանդություններից: Կարելի է նաև ժամանակ առ ժամանակ ձկան ֆիլե տալ՝ իհարկե առանց փշերի:
  • Կաթնամթերք. Շան կերակրացանկը պետք է պարունակի անպայմանորեն մածուն և կաթնաշոռ: Իսկ ահա կաթ տալ մեծ տարիքի կենդանիներին խորհուրդ չի տրվում, քանի որ նրանց օրգանիզմում այլևս բացակայում է այն մարսելու ֆերմենտը:
  • Միրգ և բանջարեղեն. Վերջիններս պարունակում են մեծ թվով վիտամիններ: Որոշ շներ իրենց նախաձեռնությամբ են ուտում միրգ և բանջարեղեն, իսկ որոշներն էլ ուտում են դրանք միայն հիմնական սննդի հետ խառնված վիճակում:

Կաղամբ և բազուկ հարկ է տալ միայն խաշած վիճակում, իսկ գազար՝ հում վիճակում: Բանջարեղենը շատ ավելի լավ է մարսվում, եթե այն մատուցվում է լոսած վիճակում:

Քանի որ շները համարվում են վայրի կենդանիներ, նրանց կերակրացանկի 2/3 ը պետք է կազմի միսը: Շան հիմնական պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ է նվազագույնը 200 գրամ միս հաշված ըստ քաշի (յուր 10կգ-200գ) օրական կտրվածքով: Մնացյալ մթերքներից հարկ է տալ փոքր-ինչ ավելի, քանզի վերջիններս քիչ կալորիական են:
Պետք է հիշել նաև այն, որ շան տեսանկյունից կարևորվում է ոչ թե կերակրացանկի բազմազանությունը, այլ հաստատունությունը:
Կտրականապես արգելվում է շան կերակրացանկում ներառել՝

  • Խոզի միս
  • Եփած ոսկոր
  • Սուր ոսկորներ ՝ դրանք կարող են վնաս հասցնել աղիքային համակարգին
  • Կարտոֆիլ և լոբի՝ դրանք վատ են մարսվում
  • Կծու և ապխտած մթերքներ
  • Յուղալի մթերքներ՝ սալ, կարագ և այլն
  • Համեմունքներ
  • Քաղցրեղեն՝ հատկապես շոկոլադ, կակաոն մահացու վտանգավոր է շան համար
  • Վնասակար են խմորային մթերքները՝ հացը, մակարոնը

Երբ և ինչ հաճախականությամբ կերակրել շանը

Կերակրման հաճախությունը կախված է շան տարիքից: Քոթոթին պետք է ավելի հաճախ կերակրել քանի շանը: 1-3 ամսական քոթոթին կերակրել՝ օրական 5 անգամ, 3-5 ամսականներին՝ 4 անգամ, 5-8 ամսականներին՝ 3 անգամ, 8-ից բարձր՝ 2 անգամ:
Որպես կանոն շանը կերակրում են 2 անգամ օրվա մեջ՝ մեկ անգամ առավոտը և մեկ անգամ էլ երեկոյան: Հարկ է կերակրել շանը ման գալուց հետո, բացառություն կարելի է անել միայն քոթոթների համար: Շունը ինչպես գիտեք վայրի կենդանի է և հետևաբար պետք նրան ֆիզիկապես հոգնեցնել և նոր տալ սնունդը:
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ չի կարելի շանը կերակրել, քանզի մեծ է հավանականությունը մարսողական խնդիրների:
Շան համար նախատեսված կերակուրներով սննելիս կարելի կերակուրը թողնել միշտ նրան հասանելի վայրում և այս ձևով կվերանա կերակրման համակարգի առկայության խնդիրը: Այս դեպքում շունը կուտի երբ ցանկանա և ինչքան ցանկանա: Կերակրման այս համակարգը խորհուրդ չի տրվում օգտագործել այն շների համար, որոնք մեծ ախորժակ ունեն, քանզի նրանք չափից շատ կուտեն և դա կհանգեցնի գիրության:
Եվ վերջում մեկ անգամ ևս հիշեցնենք, որ անկախ կերակրման ձևից, կերակրացանկից, կերակրման հաճախությունից ձեր շունը միշտ պետք է ազատորեն օգտվի ջրից : Սա կարևոր է հատկապես, երբ դուք կերակրում եք նրան չոր սննդով: Ջրի ամանը պետք է միշտ լինի մաքուր և ջուրը պետք է փոխվի ամեն օր:

Շների և կատուների պատվաստում

Շներն ունեն որոշակի ինֆեկցիոն հիվանդությունների հակվածություն: Դրանցից շան համար ամենավտանգավորն են (դեպքերի մեծ մասը կարող է բերել հիվանդ կենդանու վախճանին)' чума плотоядных, վիրուսային էնտերիտ (олимпийка), ինֆեկցիոն հեպատիտ (аденовироз), պարագրիպպ, լեպտոսպիրոզ, կատաղություն:

Այս հիվանությունների շարքում կան մարդու համար շատ վտանգավոր տեսակներ, որոնցով նա կարող է վարակվել շնից, օրինակ' լեպտոսպիրոզ, կատաղություն:

Լեպտոսպիրոզը քրոնիկ է, ամբողջությամբ չի բուժվում և բազում բարդություններ է առաջ բերում:

Կատաղությունը մահացու հիվանդություն է մարդու և ցանկացած կենդանու համար: Կլինիկական դեպքերում հիվանդությունն անբուժելի է: Այդ հիվանդությունը կանխարգելվում է միայն պատվաստումներով:

Քոթոթներին և հասուն շներին պատվաստում են վերը նշված հիվանդություններից, իսկ կատուներին' կատուների պանլեյկոպենիայից, հերպեսվիրուս, կլացիվիրուս, կատվի լեյկիմիա, կատաղություն, ինֆեկցիոն պերիտոնիտ և խլամիդիոզ:

Ներկայումս տանը ապրող կենդանու պատվաստումը կենսական անհրաժեշտություն է, որը թույլ է տալիս պահպանել կենդանու և նրա տիրոջ կյանքն ու կատարյալ առողջությունը, քանի որ նույնիսկ եթե չպատվաստված կենդանին հիվանդացավ և ողջ մնաց, միևնույն է նրա մեջ հավերժ մնում են հիվանդության տեսանելի և անտեսանելի հետքեր: Դրանցից են նյարդային համակարգի հիվանդությունները, հոդացավերը, երիկամների, ներքին օրգանների, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Մեզանից յուրաքանչյուրը փողոցում հանդիպել է շների, որոնց մոտ նկատելի են գլխի և վերջույթների ակամա շարժումներ. դա խոսում է այն մասին, որ շունը հիվանդացել է чумка, իսկ եթե հաղթահարել է լեպտոսպիրոզը' հավերժ կմնա դրա կրող, իսկ մարդու համար այդ հիվանդությունը մահացու է:

Պատվաստումը օրգանիզմին հնարավորություն է տալիս նախապտրաստվել վնասակար վիրուսների, բակտերիաների և սնկերի հետ հանդիպմանը: Եվ եթե այդ հանդիպումը տեղի է ունենում, ապա շատ դեպքերում անցնում է աննկատ և շան, և տիրոջ համար:

Մայրական իմմունիտետը կենդանին ստանում է իր կյանքի առաջին ժամերի ընթացքում, հակամարմինների անհրաժեշտ քանակությամբ, որպեսզի օրգանիզմը պաշտպանի վնասակար վիրուսներից: Արյան այսպիսի պաշտպանությունը տևում է մինչև երեք ամիս:

Առաջին պատվաստումը անցկացվում է երեք ամիսը լրանալուն պես: Եթե հայտնի չէ' կենդանու ծնողները պատվաստված էին, թե ոչ, ապա անհրաժեշտ է 4-6 շաբաթում հատուկ պատվաստել:

Ամեն պատվաստումից 10 օր առաջ հարկավոր է կենդանուն ճիճուների դեմ դեղ տալ, հաշվարկված' ըստ կենդանու քաշի: Ճիճու ունեցող կենդանիների մոտ իմմունիտետը ավելի թույլ է, և պատվաստման արդյունքում նրանք կարող են իսկապես հիվանդանալ: Բացի դրանից, պատվաստման ենթակա կենդանին պետք է լինի ֆիզիկապես առողջ, պետք է մարմնի նորմալ ջերմություն ունենա, աչքերը լինեն պարզ, առանց հոսքի, նույնիսկ հարբուխ չպետք է ունենա: Այլապես օրգանիզմը ի վիճակի չի լինի պաշտպանվել:

Մի օգտակար խորհուրդ ևս: Եթե կենդանուն գնում եք շուկայում, կամ պարզապես փողոցից եք վերցնում, չարժի անմիջապես պատվաստման դիմել, քանի որ կենդանու մոտ կարող է լինել հիվանդության ինկուբացիոն (թաքնված) շրջան: Այս դեպքում ևս պատվաստումը կարող է հիվանդություն առաջ բերել: Կենդանուն նախ և առաջ պետք է ներարկել շիճուկ (պատրաստի հակամարմիններ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ), որպեսզի օգնել քոթոթին կամ փիսիկին պայքարել թաքնված վարակի դեմ: Ներարկումից միայն 10-14 օր հետո կարելի է անցնել պատվաստման:

Պատվաստման Սխեմա:

Առաջին պատվաստում – 11-12 շաբաթ (երեք ամիս) հասակում

Երկրորդ պատվաստում – 3-4 շաբաթ անց

Երրորդ պատվաստում – 6-7 ամիս հասակում, կաթնային ատամները փոխելուց հետո

Չորրորդ պատվաստում – 12 ամիս հասակում

Այնուհետև ռեվակցինացիա – ամեն տարի

Ներկայումս պատվաստամիջոցների ընտրությունը մեծ է: Գոյություն ունեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան վակցինաներ, ինչպես թանկարժեք, այնպես էլ հասանելի: Պատվաստումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել փորձառու կինոլոգի հետ' այս կամ այն վակցինայի արդյունավետության մասին:

Ինչպես կերակրել կատվի ձագին

Կարելի է կերակրել'

koshka1. Անյուղ մսով: Միսը կարող է լինել հում, եթե Դուք վստահ եք դրա անվտանգության վրա: Կարելի է մսի վրա եռման ջուր լցնել, կամ էլ պարզապես միսը եռացնել, թողնել'սառի, և տալ կատվին: Բացառել խոզի միսը, քանի որ առկա է կատուների համար մահացու հիվանդություններով վարակվելու վտանգը: Թարմ մթերքներով կերակրելիս միսը պետք է կազմի ռացիոնի 2/3 մասը: Բացի դրանից, կատուների համար մահացու է նոր մորթած կենդանու միսը:

Միսը պետք է լինի միայն նախապես սառեցրած: Դա Ձեր կենդանուն զերծ կպահի վարակվելու վտանգից: Սպիտակուցային վարակման առաջին հայտանիշներն են ցնցումները:

2.Շիլայով' պատրաստված կես-կես բրինձ-հնդկացորեն և մսի կտորներով կամ պարզապես մսաջրով:

3. Լյարդ հավի, տավարի, բայց շաբաթը մեկ անգամից ոչ ավել: Այլապես կարող է ի հայտ գալ կմախքի դեֆորմացիա:

4. Հավ, հնդկահավ, սակայն առանց ոսկոր: Ոսկոր ընդանրապես չտալ, քանի որ հարավոր է ստամոքսի և աղիների վնասվածք: Ավելի հարմար է ֆիլեն անցկացնել մսաղացով: Կատուն երբեմն մսի կտորները կուլ է տալիս ամբողջությամբ, և դրանք, բնականաբար, չեն մարսվում:

5. Ստամոքսներ, սիրտ, երիկամներ, թոքեր (տավարի և հավի), կուրծ. ավելի լավ է տալ եփած տեսքով, այլապես կարող է ստամոքսի խանգարում առաջ գալ:

6. Եփած բանջարեղեն: Միայն շատ կարտոֆիլ չտալ: Ձեզ կարող է հարմար լինել կերակրելու հետևյալ ձևը. միսը եփել, ստացված մսաջրի մեջ լցնել բանջարեղենը, այնուհետև ամեն ինչ միասին' միսն ու բանջարեղենը, անցկացնել մսաղացով: Այսպիսով կարելի է կատվի կերակուրը պատրաստել երկու օրվա համար: Չի կարելի տալ ոլոռ, լոբի և եգիպտացորեն:

Շատ հարմար է օգտագործել հավի տոտիկներ, այն եփել այնքան ժամանակ, մինչև միսը հեշտ հեռացվի ոսկորից: Հավի հետ կարելի է եփել թարմ գազար ու մի քիչ կարտոֆիլ, բանջարեղենը աղալ մսի հետ միասին, վրայից լցնել մսաջուրը: Կատուն ահավոր կուրախանա այսպիսի ճաշին:

7.Ձու, շաբաթը մեկ անգամ, և միայն դեղնուցը: Եփած ձուն կատուն չի մարսում:

8. Կաթնաշոռ: Կատուները սիրում են, որ այն մի քիչ քաղցրացնեն, կարելի է նաև մի քիչ թթվասեր ավելացնել:

9. Կատուներից ոմանք չեն ընդունւմ կաթը, այն նրանց մոտ կարող է փորլուծություն առաջացնել: Երեք ամսից մեծ հասակով կատուների համար կաթը պարտադիր չէ:

Ստուքեք, որ կատուն միշտ մաքուր ջուր ունենա:

Առանձին նշենք, որ բոլոր տեսակների կաթնամթերքը պետք է կատվի ռացիոն մտցնել աստիճանաբար, պատահում է, որ այն փորլուծություն է առաջացնում: Ավելի լավ է սկզբնական փուլում կատվին կերակրել գլխավորապես եփած մսով, աստիճանաբար ավելացնելով այն կերակուրները, որոնցով նախատեսում եք նրան կերակրել ապագայում: Մի կերից մյուսին կտրուկ անցնելը հաճախ բերում է ստամոքսի խանգարման:

11.Չոր կեր երբեք չտալ. Կենդանին կհիվանդանա: Կատվի կոնսերվներ տալ կարելի է, սակայն ավելի լավ է դա չանել. հաճախ կատուները դրանից հետո հրաժարվում են ուրիշ ուտելիքից: Բացի դրանից, կոնսերվներոմ շատ ջուր կա, քիչ սննդարար ընկալվող նյութեր: Ֆինանսական տեսանկյունից ավելի ձեռնտու է մսով կերակրել: Պետք է իմանալ, որ երբեմն կոնսերվները առաջացնում են փորլուծություն: Բացի դրանից, հաճախացել են մահվան դեպքերը' կապված կոնսերվներով անընդհատ սնվելու պատճառով լյարդի աշխատանքի խանգարման հետ:

12. Խոտ: Այն կարող եք գնել կենդանիների խանութում, իսկ կարող եք ինքներդ աճեցնել: Վաճառվող խոտը իրենից ներկայացնում է վարսակ կամ ցորեն: Այն շատ արագ է աճում, մի շաբաթից արդեն կարող եք կատվին առաջարկել: Հետևեք, որ կատուն ազատ մուտք ունենա դեպի խոտը, և կենդանին հենց այդպես կսկսի այն ուտել:

Եթե գնել եք խանութում, կարող եք հանեք խոտը փաթեթից և տեղադրել ջրով ամանի մեջ, այն երկար թարմ կմնա:

13. Եթե Ձեր կատուն համառորեն հրաժարվում է ամանից ուտել, փորձեք ձեռքից կերակրել: Սովորաբար խնդիրը միանգամից լուծվում է:

14. Եթե տանը փոքր երեխա ունեք, կամ պարզապես այդպես հարմար է, կարող եք կատվին կերակրել ապակե տարաներով մսից մանկական սնունդով: Մինչև 4 ամիսը կերակրել 5-6 անգամ, 5 ամսից հետո' 3 անգամ: Կարող եք այդպես շարունակել, իսկ կարող եք 7-8 ամսից հետո տալ օրեկան 2 անգամ: Իսկ կարելի է (և հաճախ ավելի հարմար է) կատվին ապահովել սննդից ազատ օգտվելու հնարավորություն, կատուները հազվադեպ են չափից շատ ուտում: Սակայն եթե փիսիկը բացահայտորեն շատ է ուտում, ավելի լավ է ժամով կերակրել: Առհասարակ, ի տարբերություն շների, կատուների ստամոքսը ի վիճակի չէ միանգամից շատ սնունդ պարունակել, քանի որ բնության մեջ կատուները որսում են մանր կրծողների և փոքր թռչունների: Շունը սերում է գայլից, դրա համար բնազդորեն աշխատում է որքան հնարավոր է շատ հափշտակել' չիմանալով, թե մյուս անգամ երբ խոշոր որս կորսան:

ԻՆՉ ՉՏԱԼ

1.Խոզի միս

2.Կաթ

3.Յուղ և ցանկացած ձևի ճարպ:

Բարի Գալուստ

Go to top